NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով

Ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.iLur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):
Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական բաժինը։
Source Url:
