NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԿԸՀ–ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները
Մայիսի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել և հրապարակել
է մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունը։
Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ։
464 տեղամասերի տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցած
437 հազար 79 ընտրողների քվեները բաշխվել են
հետևյալ կերպ.
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 235.515
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 97.166
«Բարև, Երևան» կուսակցությունների դաշինք – 35.721
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 18.493
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 15.997
«Օրինաց երկիր» կուսակցություն – 15.732
«Առաքելություն» կուսակցություն – 2.690
Որոշ ընտրատեղամասերում իրականացված
վերահաշվարկի արդյունքում՝ նախնական արդյունքների համեմատ, ՀՀԿ-ի քվեների թիվն ավելացել է 3-ով, ԲՀԿ–ինը պակասել է 23-ով,
իսկ «Բարև, Երևան» դաշինքի ձայները պակասել են 11–ով։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածի 2-րդ կետը սահմանում է` եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:
ԿԸՀ որոշման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների
նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության
ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի
վրա:
