NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երևանում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն

Հունիսի 2-9-ը Երևանում կանցկացվի սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն՝ «Համագործակցություն-2013» խորագրով։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցացիան։
Մարաթոնին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 20-ից ավելի երիտասարդներ Ռուսաստանից և Ուկրաինայից։
Նախատեսված են մի շարք միջոցառումներ. մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հաղթանակի զբոսայգի՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի մոտ։
Կկազմակերպվի կլոր սեղան–քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև՝ հանդիպումներ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող երիտասարդական կազմակերպությունների հետ։ Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդները համատեղ կքննարկեն իրենց խնդիրները, կկիսվեն խնդիրների լուծման սեփական փորձով։
Միջացառումների շարքում նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ անձանց համատեղ երթ Երևանի փողոցներով, ֆլեշմոբ–ակցիա Հյուսիսային պողոտայում:
