NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում հունիսի 12-ին, ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Քննչական ծառայության 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունյանը և փաստաբան Ազատ Ավագիմյանը:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
