Երևանի կենտրոնում մեքենայից կրակոցներ են արձակել

Ոստիկանության հաղորդմամբ՝ հունիսի 29-ին, ժամը 04:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Թումանյան փողոցում նկատել են, որ «Nissan Pathfinder» ավտոմեքենայի ուղևորներից մեկը մեքենայի առջևի պատուհանից և տանիքի օդանցքից կրակոցներ է արձակում:

Թամանյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացվել 1993 թ. ծնված Ալբերտ Խ.-ն` նշված ավտոմեքենայով, և ուղևորներ՝ 1992 թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993 թ. ծնված Էդգար Ս.-ն և 1996 թ. ծնված Մերի Ղ.-ն:

Դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, ևս 3 պարկուճ հայտնաբերվել է մեքենայի միջից։ Վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ: Ատրճանակի մեջ եղել է դատարկ պահունակ, իսկ վարորդի դռան գրպանիկից հայտնաբերվել է 26 սմ ընդհանուր երկարության գաղտնի փականով ծալվող դանակ:

Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Հաղորդագրության մեջ չի նշվում մեքենայի պետհամարանիշը, մեքենայի 4 ուղևորների դատավարական կարգավիչակի մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում։

Ըստ eMedia.am-ի՝ հաղորդագրության մեջ նշված 1993թ. ծնված Ալբերտ Խ.-ն ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի եղբորորդին է: