Վերահսկիչ պալատի բացահայտումներով նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 7 նյութ ուղարկվել է քննչական մարմիններին։ Այս մասին հայտնում են դատախազությունից։

Նյութերից 6-ն ուղարկվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, իսկ մեկը` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ նյութերը.

1. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ (ծրագրերն իրականացվել են ՀՀ տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին),

2. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև՝ պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

3. «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ (ծրագրերն իրականացվել են ՀՀ տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին),

4. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև՝ պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

5. «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ (ծրագրերն իրականացվել են ՀՀ տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին),

6. «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ (ծրագրերն իրականացվել են ՀՀ տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին):

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն ուղարկվել են՝

7. ՀՀ պետական բյուջեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև՝ պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ պատևաստված նյութերը։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն ուղարկված նյութերից 2-ը (Տրանսպորտային ԾԻԳ և Տրանսպորտի ու կապի նախարարության վերաբերյալ) միացվել են և ընթացք են տրվել մեկ վարույթով: