Կկազմավորվի միասնական քննչական մարմին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման նպատակով իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ է նշանակվել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Այսպիսով՝ ՀՀ Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա կկազմավորվի միասնական քննչական մարմին։ Նպատակն, ըստ կարգադրության, քննչական մարմինների անկախությունն ամրապնդելն ու քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելն է։ Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը միասնական քննչական մարմնի մաս չեն կազմի։ 

Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը պետք է մշակի և ՀՀ նախագահի աշխատակազմ ներկայացնի միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը:

Հանձնաժողովի կազմը

Աղվան Հովսեփյան, Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ

Արամ Թամազյան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Գեորգի Կուտոյան, ՀՀ նախագահի օգնական

Գրիգոր Մուրադյան, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Պավել Սաֆարյան, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Արա Նազարյան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Տիգրան Բարսեղյան, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Գագիկ Համբարձումյան, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ

Վարդան Եղիազարյան, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետ

Արմեն Հարությունյան, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ

Էդուարդ Սարիկյան, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ

Արթուր Ղամբարյան, ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ

Հրայր Ղուկասյան, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար