NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Նրան որպես կասկածյալ հարցաքննել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի բաժնից։
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Միսակ Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում է քննվում նաև ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։
