NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոստիկանության տեսուչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի համար

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վահե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Վ.Խաչատրյանը մեղադրվում է նախապատրաստվող նյութերում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և ընթերակաների ստորագրություններ կեղծելու մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Source Url:
