NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատական դեպարտամենրի նախկին ղեկավարը կալանավորված է

ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։
Մ.Մարտիրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով (խոշոր չափերի կաշառք ստանալը՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ) և 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով (խարդախությունը՝ առանձնապես խոշոր չափերով)։
Ավելի վաղ hra.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Միսակ Մարտիրոսյանը ձերբակալվել է, իսկ մոտ երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 26-ին, որոշում էր կայացվել նրա պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում մեղադրյալների թիվը հասնում է 20-ի։
