NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Մարդու իրավունքները Հայաստանում կայքը շնորհավորում են բոլորին մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։
Ցավոք, Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում կարելի է հայտնաբերել մարդու իրավունքների լուրջ խախտումների։ Հույս ունենք, որ քաղաքացիական հասարակության ակտիվ աշխատանքի շնորհիվ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում կբարելավվի և յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա օրենքով պաշտպանված։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ նստաշրջանի ընթացքում՝ 1948թ. դեկտեմբերի 10-ին, Փարիզում: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեան ընդունեց 423(V) բանաձևը, որը կոչ է անում բոլոր երկրներին և շահագրգիռ կազմակերպություններին դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների միջազգային օր:
Source Url:
