NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դիվերսիոն գործողությունները կանխելիս զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է

ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն գործողությունները կանխելիս հրազենային վիրավորումից զոհվել է կրտսեր սերժանտ, 1994թ. ծնված Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հետ շպրտել հակառակորդին՝ նրան պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ։
Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ ՊԲ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
