NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարչական դատարանի դատավոր Հ.Թորոսյանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ նախագահի հրամանագրով 2014թ. հունվարի 9-ից դադարեցվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի եզրակացությունը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի լիազորությունները 2014թ. հունվարի 9-ից համարել դադարած»,- նշված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի մեջ։
Source Url:
