Ադրբեջանական դիպուկահարի արձակած գնդակից ԼՂՀ–ում զինվոր է զոհվել

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխին ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Կարեն Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ սա հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու արդյունքում գրանցված երկրորդ զոհն է։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխախազացումը կանխելիս զոհվել էր կրտսեր սերժանտ, 1994թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը, ում հետմահու շնորհվեց արիության մեդալ։