NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ավելացել է դատարանների կողմից արդարացված անձանց քանակը

2013 թվականին ՀՀ դատարանների կողմից մասնակի կամ ամբողջովին արդարացված անձանց քանակը եղել է 96, որը կազմում է ամբաստանյալի կարգավիճակում գտնվող անձանց 2 տոկոսից ավելին: Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արսեն Բաբայանը։
Ըստ վիճակագրության՝ վերջին տարիների ընթացքում արդարացումների թիվն աճել է։ 2009-ին մասնակի կամ ամբողջովին արդարացված անձանց քանակը եղել է 25 անձ, մեկ տարի անց գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 56–ի։ 2012 թվականի համեմատ արդարացումների թիվն անցած տարում ավելացել է 12-ով։
Գրաֆիկը՝ Դատական դեպարտամետի

Source Url:
