NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը շրջանառության մեջ է դրվել

Ապրիլի 10-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։ Այն զետեղված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և բաց է առաջարկությունների համար։
Առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երևան, Հալաբյան փ. 41ա հասցեով կամ handznajoghovi-qartugharutyun@moj.am էլեկտրոնային փոստով:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները ներկայացվելու են հանրապետության նախագահին, այնուհետև կազմակերպվելու են նախագծի հանրային քննարկումներ։
Source Url:
