NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԺ–ն ընտրեց Սահմանադրական դատարանի նոր անդամ

ՀՀ ազգային ժողովը հունիսի 9-ին փակ-գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին։ Վերջինս առաջադրված միակ թեկնածուն էր։ Քվեարկության մասնակցած 68 պատգամավորներից 65-ը քվեարկել են «կողմ» իսկ 3-ը՝ «դեմ»։
ՍԴ անդամի թափուր պաշտոնում Արայիկ Թունյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին թոշակի անցնելու կապակցությամբ դադարել էին Սահմանադրական դատարանի անդամներից մեկի՝ Վալերի Պողոսյանի լիազորությունները, ով այդ պաշտոնում էր 1996թ.ից։
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամն անփոփոխելի է և պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը։ Նրա լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրութայմբ և օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
