ՓՊ ներկայացուցիչները արդարադատության նախարարի հետ քննարկել են փաստաբանությանը վերաբերող խնդիրներ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը հունիսի 14-ին հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, խորհրդի անդամներ՝ Մելանյա Առուստամյանի, Կարեն Մեժլումյանի, Սիմոն Բաբայանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նելլի Հարությունյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Գևորգ Գյոզալյանի, Ռուբեն Հակոբյանի, Մարտուն Փանոսյանի և Կարապետ Աղաջանյանի հետ։ Այս մասին հայտնում է ՓՊ լրատվության ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են փաստաբանությանը վերաբերող մի շարք խնդիրներ և մտահոգություններ, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորություններին, Արդարադատության խորհրդի հայեցողական լիազորություններին և թափանցիկությանը, Փաստաբանական դպրոցի ծրագրերին, առանց դատական ակտի վարչական տուգանքներ գանձելու հարցին, խափանման միջոց կալանքի և կալանավորվածներին պահելու հետ կապված հարցերին, քրեակատարողական հիմնարկի տարածք ոչ աշխատանքային ժամերին և օրերին փաստաբանների մուտք գործելու սահմանափակումների խնդրին և այլն։

ՀՀ արդարադատության նախարարը Փաստաբանների պալատի նախագահի հետ պայմանավորվել է առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ՀՀ փաստաբանների պալատում և մանրամասնորեն անդրադառնալ այդ խնդիրներին: