NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վերջին երկու օրում սահմանին երկու զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից

ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ):
Մայիսի 19-ին զինվորի մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել Արարատի զորամասերից մեկի մարտական հենակետում, կրկին՝ հակառակորդի գնդակից։ Զինվորի անունը դեռ չի հաղորդվում։ Միջադեպերի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– գրված է ՊՆ հաղորդագրության մեջ։
