NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ադրբեջանական դիվերսանտների մի մասը ձերբակալվել է. ԼՂՀ Պաշտպանության բանակ

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում` Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկել են հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:
Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Source Url:
