NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ձերբակալվել են պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար . դատախազություն
Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում, ձերբակալվել են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:
Source Url:
