NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քարվաճառում հայտնաբերված դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով

Քարվաճառում հայտնաբերված դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքը։
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:
Նույն քրեական գործով մեղադրյալ Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկել էին հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխել էր հայկական կողմը։ Դիվերսանտներից մեկը՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլին, ձերբակալվել էր, մյուսները դիմել էին փախուստի։ Ավելի ուշ, ԼՂՀ իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել էին սահմանն ապօրինի հատած 54-ամյա Դիլհամ Գարդաշխանօղլի Ասկերովը, իսկ երրորդ անձը դիմադրություն ցուցաբերելու ժամանակ ոչնչացվել էր։
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, կան զոհեր
Ադրբեջանական դիվերսանտների մի մասը ձերբակալվել է. ԼՂՀ Պաշտպանության բանակ
