Քրեակատարողական վարչության պետն ազատվել է պաշտոնից, հայտնի է նոր պետի անունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Հայկ Հարությունյանն ազատվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հավելենք, որ Հայկ Հարությունյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, որը սահմանում է. «Քրեակատարողական վարչության պետին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ»: