NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հակառակորդի կրակոցից վիրավորվել է Մովսես գյուղի բնակիչ. նրան Երևան են տեղափոխում

Փետրվարի 4-ին ժամը 11։00-12։00-ի սահմաններում ադրբեջանցի դպուկահարի կրակոցից վիրավորվել է Մովսես համայնքի բնակիչ Լևոն Հովակիմի Անդրեասյանը, ծնված 21.02.1931թ.-ին։ Նա այգում աշխատելիս է եղել։
Հակառակորդը կրակել է երեք անգամ։ Փամփուշտներից մեկը վնասել է Լևոն Անդրեասյանի ոտքը, մեկը դիպել է նրա ավանակին, երրորդը՝ ուսապարկին։
Կրակոցները դադարելուց հետո նա կապել է վերքը և հասել մոտակա բնակելի տներ, որտեղ օգնություն են ցույց տվել, այնուհետև տեղափոխել են Բերդի զիվորական հոսպիտալ:
Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը News.am լրատվական կայքին ասել է, որ Լևոն Անդրասյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա ոտքն է վնասվել: «Ոսկորների հետ կապված խնդիր կա, այս պահին նրան տեղափոխում են Կենտրոնական զինվորական հոսպիտալ»,- ասել է Գրիգորյանը:
Source Url:
