NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարուցվել է քրեական գործ մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 10-ին մարտական հերթապահության ժամանակ ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ., ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր մանրամասները։
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ–ն տեղեկատվություն էր տարածել, որի համաձայն՝ փետրվարի 10-ին, ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
