NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հակառակորդի գնդակից վիրավորված 84-ամյա պապիկը դեռ չի ապաքինվել

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից այս տարվա փետրվարին վիրավորված 84-ամյա Լևոն Անդրեասյանը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել: Այս մասին NEWS.am-ին ասել է համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը:
«Կարելի է ասել, որ անկողնային վիճակում է, դեռ ազատ քայլել չի կարողանում»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ տարիքում դժվար է խոսել ամբողջությամբ ապաքինվելու մասին:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։ Ադրբեջանցի դպուկահարը կրակել է Մովսես համայնքի բնակիչ 1931թ. ծնված Լևոն Հովակիմի Անդրեասյանի վրա, ով այդ պահին այգում աշխատելիս է եղել։ Վնասվել է Անդրեասյանի ոտքի ոսկորը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Source Url: