Սոցիալ–հոգեբանական ծառայությունը «Աբովյան» ՔԿՀ–ում

Հուլիսի 4-ին՝ ժամը 15.00–ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն կներկայացնի «Աբովյան» ՔԿՀ–ում անչափահասների պահման, սոցիալական, հոգեբանական և կրթական կարիքների բավարարման պայմանների ուսումնասիրության արդյունքները։



Հանդիպումը տեղի կունենա  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» գրասենյակում  (hասցե՝ Այգեստան 11 փողոց, 43 տուն, մուտքը՝ Հերացի 16–ի կողմից)։    



ՔՀԻ–ին ուսումնասիրությունն իրականացրել էՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ՝   Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության աջակցությամբ։