Դասընթացի հայտարարություն

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»
ՀԿ-ն կազմակերպում է երկօրյա դասընթաց`
«Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում»  թեմայով, որը կկայանա ս.թ. նոյեմբերի 4-ից 5-ը`
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում:

Ծրագիրն ընդգրկում է դասախոսություններ,
խմբային աշխատանք և քննարկումներ հետևյալ թեմաներով.

1. Քրեական դատավարության հիմնական խնդիրներին վերաբերող ազգային օրենսդրությունը և միջազգային չափանիշները:

2. «Բարդ իրավիճակի» օրինակներ՝ մասնավորապես անդրադառնալով խաղաղ հավաքների և ազատության ու անձնական անձեռնամխելիության իրավունքներին փողոցային ակցիաների կազմակերպում, ոստիկանության հետ առնչվելիս քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ձերբակալվածների և կալանավորվածների իրավունքները, խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից զերծ մնալու և արդար դատավարության իրավունքները):

Ով կարող է դիմել. մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ
և բոլոր այն անձինք, ովքեր ելնելով իրենց մասնագիտական գործունեությունից, սոցիալական
կամ այլ խմբի պատկանելիությունից` կարող են առնչվել կամ խնդիրներ ունենալ իրավապահ մարմինների հետ:

Դասընթացը կանցկացվի 20 մասնակիցների համար, որոնք կընտրվեն մրցութային սկզբունքով:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն և հակիրճ ուղեկցող նամակ
Աննա Մելիքյանին` anna.melikyan@csi.am էլ. հասցեով: Դիմումների վերջնաժամկետը
հոկտեմբերի 31-ն է: Նախապատվությունը կտրվի մարդու իրավունքների քարոզարշավներում
ներգրավված անձանց:


«Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում»  դասընթացը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից
կազմակերպված է Եվրոպական միության (90%) և Նորվեգիայի
հելսինկյան կոմիտեի (10%) համաֆինանսավորած «Խոշտանգումների և կորզված խոստովանական
ցուցմունքի բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի շրջանակներում: