NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հաշմանդամություն ունեցող մոդելների ֆոտոցուցահանդեսը
Հոկտեմբերի 26-29-ը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հաշմանդամություն
ունեցող մոդելների առաջին ֆոտոցուցահանդեսը, որը կրում էր «Շրջանակից այն
կողմ» խորագիրը։
Այն կազմակերպվել էր «Բազմազանության խթանում հանուն հավասարության»
նախագծի շրջանակներում և նպատակ ուներ ապացուցել, որ մարդկանց
կարծրատիպերին հակառակ, հաշմանդամ կինը նույնպես կարող է իրեն դրսևորել
տարբեր ոլորտներում, մարմնավորել գեղեցկության, հմայքի, ազատության և
ինքնատիպության գաղափարը։
Լուսանկարների մոդելները 11 հաշմանդամ կանայք են Երևանից և Հայաստանի 7
մարզերից։ Նրանց հետ աշխատել են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ոճաբաններ,
դիմահարդարներ և վարսահարդարներ։
Source Url: