NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՔՀԻ–ն անցկացրեց մարդու իրավունքների և խաղաղաշինության թեմայով դասընթացների շարք
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հուլիսի 10-20–ը Աղվերանում անցկացրեց մարդու իրավունքների և խաղաղաշինության թեմայով դասընթացների շարք ուսանողների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների համար։
Դասընթացի ժամանակ մասնակիցները լսեցին դասախոսություններ կոնֆլիկտների առաջացման և հաղթահարման, մարդու հիմնարար իրավունքների մասին, ծանոթացան մարդու իրավունքներին նվիրված միջազգային կոնվենցիաներին և այլ փաստաթղթերին, ստացած գիտելիքներն ամրապնդեցին պրակտիկ խաղերի, վերլուծական աշխատանքների միջոցով։
Մասնակիցները ծանոթացան նաև կոնֆլիկտի վերլուծության որոշակի գործիքի, որի միջոցով փորձեցին վերլուծել Ղարաբաղյան հակամարտությունը 1988թ. փետրվարի առաջին կեսի դրությամբ՝ Հայաստանի, ԼՂԻՄ-ի, Ադրբեջանի և Մոսկվայի տեսանկյուններից: Դասընթացը նաև հնարավորություն տվեց մասնակիցներին ուսումնասիրել միջազգային կոնվենցիաները՝ առանձնացնելով քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքները, պետության պարտավորությունները և պաշտպանության մեխանիզմները: Ուսումնասիրեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերը՝ խոսքի ազատության և կյանքի իրավունքի վերաբերյալ:
Մասնակիցներն ընտրվել էին տարբեր մարզերից, այդ թվում նաև՝ սահմանամերձ գյուղերից, ինչպես նաև Արցախից: Նրանց շարքում կային քաղաքագետներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, լրագրողներ և այլ մասնագիտական ուղղվածություն ունեցող երիտասարդներ: Դասընթացի ավարտին շատերը նշեցին, որ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մասին գիտելիքները շատ կարևոր են և ձեռք բերված գիտելիքներն և տեղեկությունները կփորձեն կիրառել, եթե նույնիսկ մասնագիտացած են այլ ոլորտում: Արցախի հակամարտության վերլուծությունը՝ դիտարկելով 1988թ. սկիզբը նույնպես հատուկ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ:
Դասընթացներն անցկացվում են «Coalition for Rebuilding of Trust» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում ժողովրդավարությունը զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, միջմշակութային փոխըմբռնմանը և հաշտեցմանը: /ծրագրի հայերեն տրաբերակը ոնց ա ու նպատակը ոնց ա սահմանվում/
Ծրագրի մասին
«Հակամարտությունների հաղթահարում և շահերի պաշտպանություն» թեմայով դասընթացների շարքն իրականացվում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Կովկասի ինստիտուտի կողմից` Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության աջակցությամբ։
Դասընթացները կանցկացվեն երեք տարիների ընթացքում երեք փուլերով՝ ընդգրկելով մասնակիցներ Հարավային Կովկասի բոլոր երկրներից:
«Coalition for Rebuilding of Trust» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և Նորվեգիայի կառավարության համաֆինանսավորմամբ: