NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՌԿԿ-Հայաստանը կազմակերպում է հնգօրյա դասընթաց, որը տեղի կունենա 2005թ. հունիսի 14 - 22-ը
ՀՌԿԿ-Հայաստանը կազմակերպում է հնգօրյա դասընթաց, որը տեղի կունենա 2005թ.
հունիսի 14 – 22-ն ընկած ժամանակահատվածում:
Դասընթացի թեման է. "Մարդկային զարգացման գործոններն ու առանձնահատկությունները
անցումային երկրներում. միջերկրային և ներերկրյա (Հայաստան) վիճակագրական և
էկոնոմետրիկ վերլուծություններ"
Համակարգչային ծրագրերին տիրապետող հասարակագետ հետազոտողների համար նախատեսված
դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առդիր
հայտադիմումի ձևը և համառոտ կենսագրականի
(CV) հետ այն ուղարկել crrcnews@crrc.am
էլ. հասցեով կամ ներկայացնել ՀՌԿԿ-Հայաստան կենտրոն (Աբովյան 52, ԵՊՀ, 6-րդ
մասնաշենք, սենյակ 305):
Դասընթացը վարելու է Նաիրուհի Ջրբաշյանը
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 12-ի ժամը 17:00-ն է:
Դասընթացին մասնակցելու համար ընտրվածները կտեղեկացվեն մինչև ս. թ. հունիսի 13-ը:
Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
