Կլոր սեղան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի աշխատանքի վերաբերյալ

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի 2004 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաշվետվության եւ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական պատասխանի շուրջ կազմակերպվում է Կլոր սեղան:

Կլոր սեղանը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը 12 00-ից մինչեւ 1500 ՀՀ Ազգային Ակադեմիայի 2-րդ հարկում գտնվող խորհրդակցությունների սրահում։