Զանգվածային միջոցառում ի նշան ՀՀ Սահմանադրության ընդունման 10-ամյակի

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հետևյալ հայտարարությունը.

"Հարգելի գործընկերներ,

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը

  • կարևորելով սահմանադրական փոփոխությունների նշանակությունը ժողովրդավարական պետության կայացման և իրավունքի գերակայության սկզբունքի ամրապնդման տեսակետից
  • ձգտելով նպաստել քաղաքացիների լայն մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացում
  • ելնելով ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով սահմանած հանրահավաքներ անցկացնելու իրավունքից

կոչ է անում քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, տեղական և տարածքային կառավարման մարմինների շահագրգիռ աշխատակիցներին

ի նշան ՀՀ Սահմանադրության ընդունման 10-ամյակի, հուլիսի 5-ին մասնակցել Վանաձորի “Արցախ” պուրակում մեր կողմից կազմակերպվող հրապարակային զանգվածային միջոցառմանը:

Միայն Ձեր մասնակցությամբ և աջակցությամբ կունենանք ժողովրդավարական և իրավական պետություն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Տիգրան Մեծի 59 կիսալուսնաձեւ շենք

Հեռ. 322 42268, [url=http://www.hcav.am ]www.hcav.am[/url], [email]hcav@hcav.am[/email]"