NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քայլեր դեպի տեղեկացվածություն
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ /ՔՀԻ/

հասարակական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ Հայաստանի բոլոր կալանավորվածների պահելու վայրերին անվճար տրամադրվում են ՔՀԻ–ի տպագրած «Կալանավորված անձանց իրավունքները Հայաստանում» եւ «Ձերբակալված անձանց իրավունքները Հայաստանում» գրքույկները, որոնցում մատչելի կերպով ներկայացված են ձերբակալված եւ կալանավորված անձնաց իրավունքները։ Գրքույկները բաժանվել են կալանավորվածների պահելու վայրերի /մեկուսարանների/ խցերում։ Ներկայումս գրքույկները տրամադրվում են նաեւ կալանավորվածների հարազատներին հանձնուքների ընդունման կետերում։
Գրքույկները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես ազատազրկվածների, այնպես էլ նրանց հարազատների շրջանակներում։ Ծրագրի սկզբից մինչ այսօր բաժանվել է գրքույկների մոտ 5000 օրինակ։
