NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բողոքի ակցիա Արդարադատության նախարարության առջև
Նոր Նորք համայնքի, Այգեգործական փողոցի բնակիչները մաս-մաս վտարվում են իրենց տարածքներից և տներից: Այս տարածքներում կա մոտավորապես 1200 տնտեսություն: Դեռ 60-ական թվականներից նրանք մշակել են քարերով և ապառաժներով լի լանջերը, դարձրել մի դրախտային այգի և ապաստանել այստեղ: Անօթևան մնալու վտանգ է սպառնում այս մարդկանց: Արդեն կայացվել է մի քանի դատավճիռ, որի համաձայն` առանց հատուցման իրավունքի մարդիկ դուրս են շպրտվում իրենց տներից:
Հոկտեմբերի 5-ին (չորեքշաբթի) ժամը 10:00-ին Արդարադատության նախարարության առջև կայանալու է բողոքի ակցիա:
“Հայաստանի կանաչ տարածքների դաշինքի” և նրա Էկոլոգիական խորհրդի անդամ, “Թռչնասերների կենտրոն” ԲՀԿ-ի նախագահ
Սիլվա Ադամյան
Source Url:
