Կոչ հասարակական կազմակերպություններին

Հասարակական կազմակերպություններին




Որոնք – պատրաստ են նպաստել Հայաստանում օրենքի գերակայության հաստատմանը,
անպատժելիության վերացմանը և երկրում սահմանադրական կարգերի հաստատմանը:

Որոնք – ընդունում են, որ Հայաստան երկրի տերը ժողովուրդն է և իրենք որպես
այդ երկրի լիիրավ քաղաքացի և երկրի տեր պատրաստ են կատարել իրենց քաղաքացիական
պարտքը հայրենիքի և ժողովուրդի հանդեպ:

Որոնք – երկրի և ժողովրդի շահը վեր են դասում իրենց անձնական և խմբակային
շահերից։

Որոնք – գտնում են որ պետք է պայքարել ոչ թե աթոռափոխությունների այլ
երկրում սահմանադրական կարգ հաստատելու համար, ուր ցանկացած իշխանության լծակներին
տիրապետող կուսակցության կամ խմբավորում ստիպված կլինի գործել օրենքի սահմաններում,
ծառայել ժողովրդին և հայրենիքին:

Որոնք – չէն զլանա մասնակցել մեկ կամ մամուլի ասուլիսների և պատվիրակ
ուղղարկել Հասարակական Սահմանադիր ժողովի աշխատանքներին մասնակցելու համար:



Հրավիրում ենք մասնակցելու Հասարակական սահմանադիր ժողով՝ սահմանադրական շարժում
ձևավորելու թեմայով անցկացվելիք բաց խորհրդակցությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի
27 –ին ժամը 16:00 Աբովյան 12 (ԱԺՄ գրասենյակ) հասցեյում, առանց լրատվամիջոցների
մասնակցության:



Տեղեկությունների համար կապվել Աղասի Մանուկյանին հեռ. 24 59 33 երեկոյան ժամը
19:00 - 24:00