NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համաժողով նվիրված ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում բարեփոխումների իրականացմանը
Ս/թ նոյեմբերի 16-18-ը Երևանում կայանալու է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և
Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԿԱ) երկրների Էկոնոմիկայի/ֆինանսների և շրջակա միջավայրի
պահպանության նախարարների համաժողովը (Ալամաթա + 5)` նվիրված ջրամատակարարման և
ջրահեռացման ոլորտում բարեփոխումների իրականացմանը։
Կոնֆերանսի ընթացքում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն
կազմակերպում է սեմինար, գյուղական շրջաններում ջրային սեկտորի ֆինանսավորման
հարցերով: Հավանական է, որ սեմինարը կանցկացվի նոյեմբերի 18-ին առավոտյան:
Հրավիրվում են նշված թեմայուվ հետաքրքրվող և տեղեկատվական նյութեր ունեցող ՀԿ-ներ:
Գրանցվել հնարավոր է argev@web.am և
office@awhhe.am էլ. հասցեներով: Տվյալ
խնդրով հետաքրքրվող առաջատարների խմբի կազման դեպքում հնարավոր կլինի կազմակերպել
այս հանդիպումը՝ հրավիրելով պաշտոնյա անձանց:
ՀԿ-րի հանդիպման վերաբերյալ՝
«Էկո-ֆորում»-ի որոշման համաձայն հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, առավոտյան
ժամը 11:30-ին, հավանական է՝ Մարիոտ-Արմենիա հյուրանոցում (ճշգրտված
տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ): ՀՀ ՀԿ-ե՛ր, մասնակցելու համար Ձեր
հայտերը ուղարկեք argev@web.am էլ. հասցեյով մինչև նոյեմբերի 14-ը: «Էկո-ֆորում»-ը
մասնակիցների քանակի վերաբերյալ հատուկ սահմանափակումներ չի հաստատել: Ի գիտություն
մարզերից ժամանող ՀԿ-րի՝ «Էկո-ֆորում»-ը պատրաստ է վարձատրել դեպի Երևան և ետ
ճանապարհածախսը (5-6 տեղական ՀԿ-րի ներկայացուցիչներին):
Առաքելյան Գևորգ
Եվրոպական Էկո-ֆորումի ՇՄՊԳԾ Աշխատանքային խմբի Խորհրդի անդամ
