ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի Ֆակուլտատիվ Արձանագրության ստորագրման եւ վավերցման հեռանկարներին նվիրված կոնֆերանս

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը Միջազգային
բանտային բարեփոում միջազգային կազմակերպության հետ համատեղ՝ Բրիտանական
կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է Հայաստանում ՄԱԿ–ի
Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի Ֆակուլտատիվ Արձանագրության ստորագրմանը եւ
վավերացմանը ուղղված քարոզարշավ։ Արձանագրության նպատակներից է ստեղծել փակ
հաստատություններում խոշտագումների կանխարգելման նպատակով մոնիտորինգ իրականացնող
ազգային մեխանիզմներ։

Նոյեմբերի 5–6 Սեւանում տեղի կունենա Հայաստանում Արձանագրության ստորագրման եւ
վավերցման հեռանկարներին նվիրված միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսին կմասնակցեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, Միջազգային բանտային
բարեփոխում կազմակերպության կովկասյան գրասենյակի, Խոշտանգումների Կանխարգելման
Ասոցիացիաի, ՀՀ Արտգործնախարարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ
Արդարադատության նախարարության, ՀՀ Սոցապ նախարարություն, Հասարակական դիտորդական
խմբի, ՄԱԿ–ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փաստաբաններ եւ
հասարակական կազմակերպություւների ներկայացուցիչներ: