NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հասարակական լսումների շարք «Ջրի ազգային ծրագիր» ՀՀ օրենքի նախագծի ամփոփ փաստաթղթի վերաբերյալ
ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպում է հասարակական լսումների շարք «Ջրի
ազգային ծրագիր» ՀՀ օրենքի նախագծի ամփոփ փաստաթղթի վերաբերյալ: Քննարկումները
կիրականացվեն Հայաստանի ջրավազանային կառավարման տարածքներում հետևյալ
ժամանակացույցի համապատասխան.
Դեկտ. 21, 2005թ., չորեքշաբթի 10:00 – 14:00 ք.Երևան, Խանջյան 50, Թեքեյան
մշակութային կենտրոն
Ջրի ազգային ծրագրի նպատակն է սահմանել Հայաստանում ջրային ռեսուրսների և ջրային
համակարգերի կառավարման և պահպանության հեռանկարային զարգացման հիմնական
ուղղությունները: Ջրի ազգային ծրագրի նախագիծն ընդգրկում է ջրային ռեսուրսների
կառավարման ոլորտի առկա իրավիճակի նկարագրությունը, ջրային ռեսուրսների և
պահանջարկի գնահատումը, ջրային համակարգերն ու դրանց դասակարգման չափանիշները,
ջրային ոլորտի առաջնահերթ խնդիրների վերլուծությունը, ջրային ռեսուրսների և
համակարգերի կառավարման ու պահպանության միջոցառումները և նախատեսված
գործողությունների պլանը:
Ջրի ազգային ծրագրի ամփոփ փաստաթղթին կարելի է ծանոթանալ ս.թ. դեկտեմբերի 7-23-ը
աշխատանքային օրերին և ժամերին`
- ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման
գործակալությունում (Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության շենք 3, 5-րդ հարկ) և տեղեկատվական կենտրոնում (1-ին հարկ), - Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի սենյակ, Երևան,
Չարենցի 46, 1-ին հարկ), - Հայաստանի Հանրապետության մարզպետարանների բնապահպանության բաժիններում:
Ջրի ազգային ծրագրի ամփոփ փաստաթուղթը տեղադրված է նաև Ջրային ռեսուրսների
կառավարման գործակալության www.wrma.am ինտենետային կայքում:
Շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել իրենց գրավոր առաջարկություններն ու
դիտողությունները ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման
գործակալությանը և մարզպետարանների բնապահպանության բաժիններին մինչև ս.թ.
դեկտեմբերի 23-ը:
Հասարակական լսումները կազմակերպվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանում
ջրային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնակ և օրենսդրական հզորացման ծրագրի»
աջակցությամբ:
