NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ս.թ. հունվարի 11-ին կանցկացնի մամլո ասուլիս
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ս.թ. հունվարի 11-ին ժամը 11-ին
կանցկացնի մամլո ասուլիս, թեման` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կառավարումն իրականացնելու վերաբերյալ ՀՀ նախագահի
ս.թ. հունվարի 4-ի հրամանագրով ստեղծված վիճակի իրավական հանգուցալուծման
առաջարկներ:
Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը ս.թ. հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր` Մարդու իրավունքների առաջին պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ նրա
աշխատակազմի կառավարումն իրականացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու
մասին:
Արդյունքում հունվարի 5-ից փաստորեն կասեցված է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված
պաշտոնատար անձի` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և կազմալուծված
է նրա աշխատակազմի աշխատանքը:
Հունվարի 5-ից սկսած ամեն օր խախտվում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը,
համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների
պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու
իրավունքների պաշտպանի աջակցությունը»:
Մամլո ասուլիսի ընթացքում Լ. Ալավերդյանը կշարադրի իր պարզաբանումները ստեղծված
իրավիճակի վերաբերյալ` նա անհիմն է համարում Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի կառավարումն իրականացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:
Մամլո ասուլիսում անդրադարձ կկատարվի նաև 2005թ. ընթացքում Հայաստանի
Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցի
նախապատրաստական աշխատանքներին:
Մամլո ասուլիսը տեղի կունենա Աբովյան 3 հասցեում` ԱԵՄՀ ՀՀԿ-ի շենքում /ԱՕԿՍ/:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մարինա Գրիգորյանին` 26.26.94, 26.26.95
կամ 091 545-077 հեռախոսահամարներով:
