NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Եթե ձեզ հրավիրել են ոստիկանություն» տեսահոլովակների շնորհանդես
Նոյեմբերի 13–ին ժամը 18։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի 2–րդ հարկի նախասրահում
տեղի կունենա «ԵԹԵ ՁԵԶ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» տեսահոլովակների
շնորհանդեսը։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվելու են իրավապահ մարմիններին առնչվող հետեւյալ
տեսահոլովակները.
Եթե Ձեզ մոտենում են փողոցում…
Եթե Ձեզ հրավիրեն ոստիկանություն…
Եթե Ձեզ կանչել են որպես վկա…
Եթե Ձեզ հրավիրել են հարցաքննության…
Եթե Ձեզ ձերբակալել են…
Ձերբակալման ժամկետները…
Անշուշտ տեսահոլովակների միջոցով իրազեկումն առավել քան մատչելի և տպավորիչ
կլինի հասարակության համար, և յուրաքանչյուր դիտող հնարավորություն կունենա
իրավական ճշգրիտ տեղեկատվություն ստանալ։
Տեսահոլովակները պատրաստվել են Հայաստանում «Խոշտանգումների և այլ դաժան,
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ–ի
կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը նվիրված քարոզարշավի շրջանակներում։
Քարոզարշավն իրականացվել է «Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտ» հկ–ի կողմից,
Միջազգային բանտային բարեփոխում կազմակերպության հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի
կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք`
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հեռախոս՝ (37410) 272014
Էլ. Փոստ՝ csi@csi.am
