NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը կազմակերպում է տիկնիկային ներկայացում Գյումրիում
Երևան, 29.05.07թ.
Երեխաների պաշտպանությունը բռնության դրսևորումներից և նրանց իրավունքների խթանումը
Եվրոպայի խորհրդի` բռնություններից զերծ Եվրոպայի կառուցմանն ուղղված հիմնական
գործողություններից մեկն է։ Եվրոպական հասարակություններում հանրային իրազեկության
բարձրացման և ԵԽ անդամ պետություններին երեխաների նկատմամբ բռնության դեմ
պայքարելու անհրաժեշտության մասին նախազգուշացնելու նկատառումով է, որ Եվրոպայի
խորհուրդը նախաձեռնեց Կառուցենք Եվրոպա երեխաների համար և երեխաների հետ ծրագիրը։
2005թ. Մոնակոյի համաժողովին մեկնարկած այս արշավի նպատակն է ուշադրությունը բևեռել
երեխաների իրավունքների պաշտպանության ԵԽ փաստաթղթերին և այս խնդրի վերաբերյալ
բազմաթիվ քննարկումներ խթանել միջազգային, տարածաշրջանային և տեղական
մակարդակներում։
Արշավի շրջանակներում Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը
Տիկնիկային գործիչների միջազգային ընկերակցության հետ համատեղ նախապատրաստել է մի
թեմատիկ, ինտերակտիվ ներկայացում, որն անդրադառնում է երեխաների իրավունքների
ոտնահարմանը հայկական համատեքստում։ Ներկայացման մեջ տեղ են գտել տեսարաններ
դպրոցական կյանքից, ընտանիքից և բակից, ինչը երեխաներին խրախուսում է վեր հանել և
վերլուծել իրենց առօրյա կյանքին ներգործող կարևոր խնդիրները։
Մայիսի 31-ին անվճար հիմունքներով տրվող ներկայացումը Գյումրիի Ստեփան Ալիխանյանի
անվան տիկնիկային թատրոնում (Աբովյան 131) կհամախմբի շուրջ 180 երեխաների։
Լրատվամիջոցների մուտքն ազատ է։
Միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Ցայգ» հեռուստառադիոընկերությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Վահագն Մուրադյանին
Էլ.-փոստ` vahagn.muradyan@coe.int
Հեռ.` 091458704
