«Կանանց դերը ընտրական գործընթացներում»

Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն

«Կանանց դերը ընտրական գործընթացներում»

ԱՄՓՈՓԱԳԻՐ

2007 թ. մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան Ազգային Ժողովի
ընտրություններ:

Հայ հասարակության հասարակական-քաղաքական բոլոր ոլորտների ժողովրդավարացումն
ենթադրում է նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար
հնարավորությունների ու հավասար արդյունքների քաղաքականության իրագործում: Հետևապես,
անհնար է խոսել ժողովրդավարական ինստիտուտների կայացման մասին մի երկրում, որտեղ
ցածր է կանանց ներկայացվածությունը իշխանության մեջ: ՀՀ բարձրագույն օրենսդրական
մարմնի ընտրությունները մեր պետության համար լուրջ փորձություն են և եվրոպական
ինտեգրացման հռչակված սկզբունքներին հավատարմության ստուգում:

Ինչպես վկայում է համաշխարհային փորձը, կանանց ներկայությունը իշխանության
կառույցներում հանգեցնում է հասարակական-քաղաքական իրավիճակի փոփոխության, քանի որ
ավելի մեծ ուշադրության են արժանանում կրթության, առողջապահության և սոցիալական
աջակցության խնդիրները:

Հրավիրում ենք մասնակցելու ընտրական գործընթացներում կանանց մասնակցության
հիմնախնդիրների քննարկմանը:

Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, գիտական եւ
ուսումնական հիմնարկների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների
ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:

Կլոր սեղանը տեղի է ունենալու 2007 թ. հունիսի 9-ին, ժամը 11.30-ին, Քաունթերփարթ
Ինտերնեյշնլ կազմակերպության գրասենյակում: Հասցե` Երևան, Ջրաշատի 35: