«Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք. Բերգենից Լոնդոն»

Բաց Հասարակության Ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ կրթության եվ գիտության նախարարությունը կազմակերպում է սեմինար խորհրդակցություն «Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք. Բերգենից Լոնդոն» թեմայով։

Սեմինարը տեղի կունենա 2007թ. հունիսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում (Երևան, Իտալիայի փող.1)

Սեմինարի նպատակները

  • Ներկայացնել և համադրել Բոլոնիայի գործընթացի առկա վիճակը Հայաստանում և
    Բոլոնիայի անդամ այլ երկրներում` ըստ գործըթնացի 10 հիմնական ուղղությունների
  • Գնահատել Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը և
    հիմնախնդիրները` Բոլոնիայի գործընթացի համատեքստում
  • Քննարկել առաջարկություններ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների
    ռազմավարության և օրենսդրական աջակցության վերաբերյալ` Բոլոնիայի գործընթացի արդի
    պահանջներին համահունչ