Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիս

Հունիսի 29-ին ժամը 12:00-ին Հայաստանի ժուռնալիստների միության սրահում տեղի կունենա «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մեջ ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը` ՀՀ Ազգային ժողովում քննարկվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի վրաբերյալ: