NON-GOVERNMENTAL ORGANIZATION
2008թ. Նախագահական ընտրությունների գործընթացներին աջակցող դրամաշնորհի դիմում-հայտ ներկայացնելու հրավեր
ԱՄՆՄԶԳ -ի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիրը (CASP), որն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության կողմից,
հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)
դիմում-հայտ ներկայացնել Քաունթերփարթ/CASP–ից դրամաշնորհ ստանալու համար`
ընտրությունների հետ առնչվող ծրագրեր իրականացնելու նպատակով: Նպատակ հետապնդելով
հզորացնել և ընդլայնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և
հայաստանյան հանրության դերն ու մասնակցությունն ընտրական գործընթացին,
Քաունթերփարթ/CASP –ը ֆինանսավորման համար մրցույթային կարգով կընտրի
ընտրությունների ոչ կուսակցական և անկողմնակալ նախաձեռնություններ: Դրամաշնորհների
սույն մրցույթի շրջանակում «քաղաքացիական հասարակության
կազմակերպություն» հասկացությունը ներառում է ոչ
կառավարական կառույցների լայն շրջանակ, այդ թվում` ասոցիացիաներ, միություններ,
հիմնադրամներ, հանրային նպատակներ հետապնդող առևտրային կազմակերպություններ,
զանգվածային լրատվամիջոցներ, ակադեմիական/գիտական ու հետազոտական կենտրոններ և ոչ
առևտրային կազմակերպություններ:
