NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՄՀ-Հայաստան ծրագիր, շահագրգիռ կազմակերպությունների ընդհանուր ժողով
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Համաձայնագրով 2006թ. մայիսի 6-ին ստեղծվել է Շահառուների
խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 15 անդամներ: Շահառուների խորհրդի անդամների
նոր ընտրությունները` 11 թափուր տեղերի համար, տեղի կունենան 2007թ. սեպտեմբերի
29-ին:
Ընտրական գործընթացները կազմակերպելու նպատակով` ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը հրավիրում է
շահագրգիռ կազմակերպությունների ընդհանուր ժողով, որը տեղի կունենա 2007թ.
սեպտեմբերի 4-ին, ժամը 9:30, Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում (Երևան, Իտալիայի
փող. 1 հասցեով): Ընդհանուր ժողովին կքննարկվի և կհաստատվի ՇԽ անդամների ընտրության
Կարգի նախագիծը և կընտրվի ընտրական հանձնաժողովը: Կարգի նախագծին և այլ հարակից
փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՄՀ-Հայաստան ծրագրի վեբ-կայքում
www.mca.am:
Շահագրգիռ կազմակերպությունների ընդհանուր ժողովին կարող են մասնակցել քաղաքացիական
հասարակությունը ներկայացնող և ՀՀ Արդարադատության նախարարությունում պատշաճ
գրանցում ունեցող բոլոր ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները:
Յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացվում է մեկ լիազոր ներկայացուցչի միջոցով,
որն ընդհանուր ժողովին պետք է ներկայանա անձնագրով և լիազորագրով (կնքված
կազմակերպության կնիքով և հաստատված ղեկավարի ստորագրությամբ), եթե ներկայացուցիչը
կազմակերպության ղեկավարը չէ:
Մասնակցության դեպքում խնդրում ենք մինչև 2007թ. սեպտեմբերի 3-ը, ժամը 12:00
գրանցվել` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` 547988; 546816,17,18,19 (ներքին
հեռ.համար` 202) կամ elections@mca.am
էլեկտրոնային փոստի միջոցով:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհուրդի միջոցով հանրությունը հնարավորություն է
ստանում տեղեկանալ ծրագրին և դրա իրականացման ընթացքին, ինչպես նաև ապահովում է
իրական մասնակցային գործընթաց: Շահառուների խորհուրդը իր կազմից 5 անդամների
պատվիրակում է ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Կառավարման խորհուրդ` անմիջականորեն մասնակցելու
ծրագրի կառավարման և որոշումների կայացման գործընթացին: Շահառուների խորհուրդը
առաջնորդվում է ՇԽ անդամների գործունեության Կանոնակարգով, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան
ծրագրի Համաձայնագրով և հարակից փաստաթղթերով:
