NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լուսանկարչական ցուցահանդես «The Club» ակումբում
ԲԵՄ ԵԱԳԿ-ն հպարտորեն հայտարարում է, որ սեպտեմբերի 22-24-ը Երևանում` Թումանյան 40 հասցեում գտնվող «The Club» ակումբում, համատեղ «Ես մարդ եմ» խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան կինոփառատոնի հետ, տեղի կունենա լուսանկարչական ցուցահանդես:
Ներկայացվող լուսանկարները պետք է իրենց մեջ պարունակեն մարդու իրավունքների, կոնֆլիկտաբանության և ինդիվիդուալիզմի թեմատիկաներ:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 լուսանկար: Միջազգային ժյուրին կընտրի ցուցադրվող լուսանկարները և հետագայում նաև հաղթողներին:
Խնդրում ենք ուղարկել լուսանկարները (JPEG ֆորմատով (72 dpi), ֆայլի չափը 200kb-ից ոչ մեծ) իրենց կարճ նկարագրությամբ, ինչպես նաև Ձեր կոնտակտները:
Ձեր լուսանկարների ընտրվելու դեպքում Ձեզ հետ կկապնվեն վերջիններիս տպված տեսքի համար:
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ հնարավոր է պահանջվեն ներկայացված նյութի բնօրինակությունը հաստատող ապացույցներ (RAW file կամ նեգատիվ/սլայդ):
Բոլոր իրավունքները կպահպանվեն հեղինակների կողմից:
