NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Երիտասարդություն, Կայուն զարգացում և 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում»
Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ասոցիացիան «Երիտասարդություն, Կայուն
զարգացում և 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում» ծրագրի շրջանակներում
անց է կացնում սեմինարների և ուսուցումների շարք:
Ուսուցումների ընթացքում մասնակիցները կմշակեն հարցաշար՝ կայուն զարգացման
համատեքստում, որը կհանձնվի բոլոր հավանական նախագահական թեկնածուներին՝ լրացնելու
համար: Այն հանձնվելու է տպագրության և նախքան ընտրությունները բաժանվելու է
երիտասարդական հկ-ների, ակումբների և ուսանողների շրջանակներում ու ներկայացվելու է
սեմինարների ընթացքում:
Սեմինարների ընթացքում մասնակիցները կքննարկեն ուսուցումների ընթացքում ստացված
տեղեկատվությունը և կփորձեն կիրառել այն ընտրախաղի ժամանակ: Ընտրախաղի ընթացքում
մասնակիցները կստանձնեն ընտրական հանձնաժողովների անդամների, դիտորդների, վստահված
անձանց, ընտրողների և ԶԼՄ ներկայացուցիչների դերեր:
Մասնակիցները կհանդիպեն բոլոր հավանական նախագահական թեկնածուներին կամ նրանց
վստահված անձանց և/կամ նախընտրական շտաբի ղեկավարներին՝ լսելու վերջիններիս
նախընտրական ծրագրերը և հարցեր հղելու իրենց:
Ասոցիացիան հրավիրում է երիտասարդներին մասնակցելու վերը նշված ուսուցումներին և,
սեմինարների, ապա հանդիպման ՀՀ Նախագահի թեկնածուներին :
Ցանկացողները կարող են դիմել մինչև Դեկտեմբերի 16-ը հետևյալ հասցեով
aril-78@inbox.ru; cc:
sergey_ppa@yahoo.com, նշելով
անուն ազգանուն և կոնտակտային տվյալներ (էլ- հասցե, հեռախոս) և/ կամ զանգահարել 43
72 13, 093-53-84-68. -Լիանա Ներսեսյանին կամ 56-47-80, 091-53-47-11 - Սերգեյ
Ղազարյանին
