Կքննարկվի Թեղուտում հանքի շահագործման հարցը

Երեքշաբթի (26.02.2008) ժամը 22.00–ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերով դիտեք «Հեռուստադուել» հաղորդումը՝ նվիրված Թեղուտում հանքի շահագործման հարցին։ Հաղորդման ժամանակ իրար դեմ են դուրս գալու Էկոլոգիական հասարակական դաշինքի խորհրդի անդամ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը և «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ տնօրեն Գագիկ Արզումանյանը։